Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը Փոթիի միջազգային մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը

Շախմատիստ Տիգրան Հարությունյանը Փոթիի միջազգային մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը

ԵԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ավարտվեց Փոթիի միջազգային շախմատային փառատոնը, որն այս տարի անցկացվում էր 13-րդ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում էին 46 շախմատիստ, այդ թվում՝ 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 10 շախմատիստ: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Ուզբեկստանը ներկայացնող 13-ամյա միջազգային վարպետ Սինդարով Ջավոհիրը: Տիգրան Հարությունյանը և Վրաստանը ներկայացնող հանրահայտ գրոսմայստեր Լևան Պանցուլայան վաստակեցին 6.5-ական միավոր և կիսեցին 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հարությունյանը գրավեց 2-րդ հորիզոնականը: 

Մեր ներկայացուցիչները հաջող հանդես եկան նաև B մրցաշարում: Պատանի շախմատիստ Ալեքս Մանուկյանը 7 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, Ռոմիկ Հակոբյանը 6 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, նույնքան միավոր վաստակած Րաֆֆի Ղազարյանը գրավեց 6-րդ հորիզոնականը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նիկա Վոլկովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am