Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը

Գյումրիում բացվեց Վահան Չերազի արձանը

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Գյումրիում հուլիսի 23-ին տեղի ունեցավ Վահան Չերազի արձանի բացման արարողությունը, ինչպես նաև անցկացվեց տողան: Մինչ արձանի բացումը, աշխարհի 26 երկրի ավելի քան 1200 մասնակից տողանով անցավ Գյումրու Վարդանանց հրապարակում:


Տարբեր երկրների սկաուտներ Հայաստանում են հերթական բանակումին մասնակցելու նպատակով: Տարին հոբելյանական է՝ Կոստանդնուպոլսում 1918 թվականին հիմնադրված շարժումն այս տարի նշում է իր 100-ամյակը: Սկաուտների կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»: ՀՄԸՄ-ն ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։


Հասարականա գործիչ, Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան Չերազի արձանի տեղադրումը պատահական չէր. խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազը Ալեքսանդրապոլում աշխատել է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ)՚ զբաղվել է հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպում սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924-ին նա անհիմն մեղադրվում է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվում է Սիբիր, սակայն մի քանի ամիս անց ազատվում է, վերադառնում Խորհրդային Հայաստան և նորից զբաղվում որբերի դաստիարակությամբ: 1927-ին Վահան Չերազը կրկին ձերբակալվում է նույն անհեթեթ՚ «անգլո-ամերիկյան լրտես» մեղադրանքով և մեկ տարի անց գնդակահարվում:
Արձանը տեղադրվել է հենց Չերազի փողոցում:

Արձանի բացմանը ներկա էր նաև Վահան Չերազի դուստրը՝ Բյուրակն Չերազը, ով, չթաքցնելով իր հուզմունքը, նշեց, որ իր համար անչափ կարևոր է հոր համար այդքան հարազատ քաղաքում տեսնել նրա արձանը: «Անչափ ուրախ եմ գտնվել այսօր Գյումրիում՝ իմ ծննդավայրում, մի քաղաքում, որն անչափ սիրել ու նվիրված է եղել իմ հայրիկը: Տարիներ առաջ չէի կարող պատկերացնել, որ նրա անունով փողոց կլինի ու կտեղադրվի արձան»,- նշեց Բյուրակն Չերազը:
«Այսօր շատ հրաշալի պատմական օր է Գյումրիում: Նախաձեռնությունը շատ լավն էր, և անմիջապես մեր հավանությանն արժանացավ: Չենք կարող չհիշել այն մեծ գործունեությունը, որ ծավալել է Վահան Չերազը այդ ծանր տարիներին: Այսօր իրոք հպարտություն է Գյումրիում»,- իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Արձանի հեղինակը ՀՀ Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանն է: Արձանը 3 մետր 50 սմ բարձրություն ունի: Օգտագործված նյութերը՝ բրոնզ և բազալտ: «Արձանը քանդակել եմ միայն վերջինիս կեսագրություն ու գործունեությունը լուրջ ուսումնասիրելուց հետո: Հենց դրանից ելնելով եմ ցանկացել նրան քանդակել սկաուտական համազգեստով, խրոխտ, ստատիկ վիճակի մեջ հաղորդելով դինամիկա՝ կանգնած մայր հողին»,- «Արմենպրես»-ին նշեց քանդակագործը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am