Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ի նավերի խումբը մտավ Օդեսայի նավահանգիստ

ՆԱՏՕ-ի նավերի խումբը մտավ Օդեսայի նավահանգիստ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավերի խումբը, որի կազմի մեջ են մտնում ՆԱՏՕ-ի չորս երկրների ռազմածովային ուժերի երեք ֆրեգատներ, ժամանել Է Օդեսայի նավահանգիստ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում:

«Այցով Օդեսայի նավահանգիստ ժամանեցին ՆԱՏՕ-ի SNMG-2 Մշտական ռազմածովային խմբի եւ ՆԱՏՕ-ի SNMCMG-2 Մշտական ռազմածովային հակաականային խմբի նավերը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղեկատվության՝ նավահանգստում են գտնվում Նիդեռլանդների, Թուրքիայի եւ Ռումինիայի ֆրագատները: Բացի դրանից, խմբի կազմի մեջ են մտնում մեկական ականոս նավեր Թուրքիայից եւ Ռումինիայից, ինչպես նաեւ մեկ ապահովման գերմանական նավ: Այցի ստույգ ծրագիրը եւ դրա ժամկետներն Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում չեն ճշտել: Անցյալ շաբաթվա վերջին Սեւ ծովի արեւմտյան մասում ավարտվեցին Sea Breeze 2018 բազմազգ զորավարժությունները: Դրանց մասնակցեցին 19 երկրների զինծառայողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am