Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում 
յուրացումներ են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի մասին հայտնի է դարձել Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում:

2013-2015 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանն, ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ: Իրենց երկու ամսվա նպաստն, ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ, Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն: 

Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին, նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ, և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ: Հարուցվել է քրեական գործ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am