Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի նախագահ

Ինձ հայտնի է Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը. «Լոռի»-ի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հնարավոր թեկնածության առաջադրումը:

«Այսօր շրջանառվում է պարոն Վանեցյանի՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու հարցը, որը հասարակական հնչեղություն է ստացել: Պարոն Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ: Այդ ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են մարդկային փոխադարձ հարգալից հարաբերություններ: Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է ֆուտբոլը: Լինելով «Լոռի» ՖԱ-ի հիմնադիրը եւ հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ միանգամայն դրական վերաբերմունք ունեմ պարոն Վանեցյանի կողմից հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ստանձնելու հարցի վերաբերյալ: Ինձ հայտնի է պարոն Վանեցյանի՝ հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը, որի շուրջ ունեցել ենք բուռն եւ արդյունավետ քննարկումներ: Այն միանգամայն համահունչ է իմ մոտեցումներին եւ պատկերացումներին: Հետեւաբար՝ «Լոռի» ՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կպաշտպանի պարոն Վանեցյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Գրիգորյանը:

Ավելի վաղ Վանեցյանին աջակցելու պատրաստակամություն են հայտնել «Ալաշկերտ»-ը, «Բանանց»-ը, «Փյունիկ»-ը, «Շիրակ»-ը, «Գանձասար Կապան»-ը, «Արցախ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am