Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետը չի պատրաստվում միջամտել միջին օղակներում նշանակումներին

Վարչապետը չի պատրաստվում միջամտել միջին օղակներում նշանակումներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարձագանք չի թողնի այս կամ այն կադրային նշանակումների առնչությամբ հանրային անհանգստությունները, բայց նաև չի պատրաստվում գնալ առանձին դեպքերի հետևից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց վարչապետը՝  անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեում որոշ նշանակումների, որոնք մամուլում սուր քննադատության են արժանանում: «Հայաստանում դժվար է գտնել կադրային նշանակումներ, որոնք նեգատիվ արձագանք չեն առաջացնում: Դրանք տարբեր մակարդակների են՝ կախված տարբեր հանգամանքներից: Պետեկամուտների կոմիտեի առնչությամբ ասեմ, որ կառավարությունը նշանակել է ՊԵԿ նախագահ, այդ կառույցի քաղաքականությունը այդ թվում՝ միջին օղակների քաղաքականությունը, վարում է ՊԵԿ նախագահը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Պաշտոնյան նկատեց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ այդ թեմայով մի քանի անգամ խոսակցություն է ունեցել և հույս ունի, որ կոնկրետ արդյունքներ կլինեն: «ՊԵԿ-ի քննչական մասն այնպիսի բացահայտումներ է անում, որ մենք չէինք կարող երևակայել չորս ամիս առաջ: Չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին մի քանի ամիս առաջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ իրենց նպատակը ոչ թե հարկային պարտավորություններից խուսափած ընկերությունների գործունեության դադարեցումն է, այլ ընդհակառակը դրանց բարեհաջող զարգացումը օրենքի շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որը կադրային քաղաքականությունը վարելիս առաջնորդվում են փոփոխությունների այս շրջանում համակարգերի կայունությունն ապահովելու մտայնությամբ: «Ոստիկանությունում դրամատիկ հեղափոխական կադրային փոփոխություններ չարեցինք, հարկային ու մաքսային համակարգերում հեղափոխական փոփոխություններ չարեցինք, ինչու, որպեսզի ապահովենք համակարգերի կայունությունը»,-հավելեց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանում քաղաքական հեղափոխությունն ավարտվելու է կադրային հեղափոխությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am