Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

«Բանանց»-ն արտասովոր երկար ճանապարհով ուղևորվել է Սարաևո

«Բանանց»-ն արտասովոր երկար ճանապարհով ուղևորվել է Սարաևո

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի պատվիրակությունը սկսում է ուղևորությունը դեպի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Սարաևո»-ի դեմ պատասխան հանդիպումը: Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել է 1:2 հաշիվը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից,  «Բանանց»-ը դեպի Սարաևո կմեկնի արտասովոր երկար ճանապարհով՝ Երևան - Դուբայ - Սարաևո չվերթով:

«Այս երկու երկրների միջև ամենահեշտ ճանապարհը մեծաքանակ պատվիրակության համար այս օրերին սա է, և «Սարաևո»-ի ֆուտբոլիստները նույնպես Երևան էին ժամանել նույն ուղով: «Բանանցի» ֆուտբոլիստները Սարաևոյում կլինեն հուլիսի 18-ին՝ առավոտյան 07:00-ին, իսկ երեկոյան նախախաղային մարզում կանցկացնեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Բանանց»-ի երիտասարդ կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը հետևյալն է ասել թռիչքից առաջ. ««Բանանց»-ը Երևանում լավ խաղ ցույց տվեց, սակայն ցավոք, չկարողացավ հասնել ցանկալի արդյունքի: Չնայած դրան թիմում լավ, մարտական տրամադրություն է և լավատեսորեն ենք տրամադրված պատասխան խաղից առաջ: Սարաևո ենք մեկնում միայն հաղթելու նպատակով: Հավատում ենք, որ կկարողանանք հաջորդ փուլ դուրս գալ և հանդիպել իտալական «Ֆիորենտինա»-ին»:

«Բանանց»-ի կազմում Սարաևո են մեկնում հետևյալ ֆուտբոլիստները.

Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով, Վահագն Այվազյան, Էդվարդ Կպոդո, Բորիսլավ Յովանովիչ, Նարեկ Պետրոսյան, Արթուր Ավագյան, Սոլոմոն Իմե Ուդո, Կուասի Սիբո, Արամ Բարեղամյան, Արամ Լոռեցյան, Իգոր Ստանոևիչ, Օգնեն Կրասիչ, Նարեկ Գրիգորյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Մելքոնյան, Վալմերսոն Գարսիա Պրայա, Էրիկ Պետրոսյան, Լեսթեր Պելտիեր:

«Սարաևո» - «Բանանց» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին՝ Երևանի ժամանակով 22:15-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ