Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր

Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն միջոցների 
նպատակային օգտագործմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 17-ին ՀՀ մարզպետների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մարզերում իրականացման ենթակա միջոցառումներին, ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզպետարաններին «Այլ նպաստներ բյուջեից» ծախսային հոդվածով նախատեսված գումարների նպատակային օգտագործման, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների հայտերին վերաբերող հարցեր։

Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման և գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։

Ավարտին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձարարել է հավատարիմ մնալ «Մաքուր Հայաստան» ծրագրի հիմքում դրված գաղափարներին և հետևողական լինել ծրագրի արդյունավետ իրականացման հարցում, սերտ համագործակցել ոստիկանության հետ զբոսաշրջային և պատմամշակութային հուշարձանների տարածքներում պատշաճ բնապահպանական միջավայր ապահովելու համար, ստուգել համայնքների կողմից ներկայացվող 2019 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային (ելակետային) տվյալների արժանահավատությունը։

Նախարարը մարզպետներին նաև հորդորել է համայքներում կյանքն աշխուժացնելու նպատակով ակտիվ բացատրական աշխատանքներ տանել սուբվենցիոն ծրագրերի դրական ազդեցությունների շուրջ, ինչպես նաև քննարկել և առաջիկայում առաջարկություններ ներկայացնել մարզերի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին հասարակական զուգարաններ կառուցելու տեխնիկական հնարավորությունների մասին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am