Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ. նախարար

Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի 
օրենքի ամբողջ խստությամբ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կոռուպցիոն բացահայտումներին, որոնցում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:

«Տեղյակ եմ, հուսով եմ՝ խրատ կլինի հակաօրինական պրոցեսների մեջ  ներգրավված բժիշկներին և ոչ միայն նրանց: Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երևույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ: Դա է հիմնականում զարմանալին: Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել:  Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արսեն Թորոսյանը:

Լրագրողների հարցին, թե բացի կոչից Առողջապահության նախարարությունն ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի նման դեպքերը բացառելու համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ կաշառք վերցնելը բացառված է Քրեական օրենսգրքով, հատուկ ոչ մի քայլ չպետք է անել, իրենց գործողություններն ուղղված են օբյեկտիվությունը պահպանելուն:

«Եթե նորակոչիկի մոտ որևէ հիվանդության հետ կապված կասկած կա, կրկնակի հետազոտությունների անհրաժեշտություն կա, այսինքն՝ նա մի քանի փուլ պետք է անցնի, ապա մեր խնդիրն է բոլոր փուլերում օբյեկտիվությունն ապահովելը: Դա կարող է արվել թե կոնկրետ բժիշկների ընտրությամբ, թե նրանց արած գործը մեկ այլ մասնագետներով ստուգելով: Ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ Առողջապահության նախարարությունն այլ բան չեն կարող անել: Եթե խախտվում է օրենքը, ապա դա պետք է հայտնաբերվի, և մեղավորը պատժվի: Մենք մեր մասով այնպես ենք անում, որ մարդկային գործոնից բխող ռիսկերը նվազեցվեն»,-հավելեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am