Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թրամփը միջուկային հիմնախնդիրը համարում Է ամենակարեւորն արդի աշխարհում

Թրամփը միջուկային հիմնախնդիրը համարում Է ամենակարեւորն արդի աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջուկային հիմնախնդիրն ամենակարեւորն Է արդի աշխարհում եւ այն լուծելիս անհրաժեշտ Է զգուշություն դրսեւորել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին այս մասին հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աշխարհում ամենակարեւոր հիմնախնդիրն այժմ միջուկայինն Է,- հայտարարել Է նա:- Ես գիտեմ, որ նախագահ (Բարաք) Օբաման որպես հիմնական խնդիր Է համարել գլոբալ տաքացումը, սակայն ես կասեի ո՛չ, մեր հանդեպ ծառացած հիմնախնդիրներից ամանախոշորն ավելի ու ավելի թեժ դարձող միջուկային հիմնախնդիրն Է, որը 5 միլիոն անգամ ավելի կարեւոր Է: Միջուկային խնդիրները լուծելիս մենք պետք Է զգուշություն դրսեւորենք: Տեսեք, միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մոտ Է աշխարհում առկա միջուկային զենքի 90 տոկոսը»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինը Հելսինկիում կայացած հանդիպման ժամանակ իրեն հայտարարել Է, որ «ցանկանում Է աջակցություն ցույց տալ այն բանում, ինչ վերաբերում Է Հյուսիսային Կորեային»: «Բայց մենք հաջողությամբ ենք վարում գործերը Հյուսիսային Կորեայի հետ, այնպես որ ժամանակ ունենք,- շարունակել Է նա:- Շտապելու անհրաժեշտություն չկա, հիմնախնդիրը պահպանվել Է շատ տարիների ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am