Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը

Նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի 
տեղական մարմնի ատենապետի հետ քննարկել է հիմնադրամի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին  ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին, որի վրա ժամանակավորապես դրված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հիմնադրամի ընթացիկ կազմակերպական հարցերի եւ հետագա գործունեության շուրջ՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կլուծվեն ծագած խնդիրները եւ կշարունակվեն Հայաստանում եւ Արցախում հիմնադրամի բարեգործական ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am