Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բեռնաթափել ընտրողների ցուցակները

«Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բեռնաթափել ընտրողների 
ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջիկա ընտրությունների համար առաջարկում է ընտրողների ցուցակների բեռնաթափում` կրկնաքվեարկությունները բացառելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կուսակցության խոսնակ Էդգար Առաքելյանն այս մասին ասաց Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Պետք է բեռնաթափվեն և մաքրվեն ուռճացված ցուցակները, որպեսզի կրկնաքվեարկութունները բացառվեն: Առաջարկում ենք ստեղծել ընտրողների ռեգիստր, որտեղ առանձնացված կլինեն Հայաստանում գտնվող անձանց և երկրից վեց ամսից ավելի բացակայող մարդկանց ցուցակները»,-ասաց խոսնակը:

Նա կարևորեց նաև հանրային քննարկումների ակտիվ անցկացումը և քվեարկության գաղտնիության ապահովման նպատակով քվեախցիկների կահավորումը:

Խոսնակի կարծիքով` մամուլը ընտրությանը և դրան նախորդող օրերին սխալ ինֆորմացիայի համար պետք է հերքում ներկայացնի վեց ժամվա ընթացքում:

Հերքման ինստիտուտի ավելի լավ աշխատանքի հետ կապված հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը նշեց` այդ հարցն իրենց սեղանին է: «Պետք է այնպես անենք, որ հերքման ժամկետները դառնան ողջամիտ: Մանավանդ ընտրությունների ժամանակ դրանք պետք է սեղմ ժամկետներում լինեն»,-նշեց Իոաննիսյանը:

Անդրադառնալով ընտրողների ցուցակների մաքրմանը` նա նշեց`  չկա հստակ ինֆորմացիա, թե ընտրական ցուցակներում առկա մարդկանցից ովքեր են հանրապետությունում, ովքեր` ոչ:  Ցավոք չեն էլ կարող լինել: Վավեր փաստաթուղթ չունեցող 100 000 -190 000 մարդ դուրս կմնա ցուցակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am