Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է  

Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. 20-ամյա ուղևորը տեղում մահացել է

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հուլիսի 16-ին ժամը 01.40-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ
«Մերսեդես-Բենց E 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 20-ամյա ուղևորը` Արամ Հովհաննիսյանը, տեղում մահացել է: 
Կատարվում է քննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am