Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նովոռոսիյսկ քաղաքի «Ախթամար» պարային համույթի ելույթը ջերմ ընդունելության արժանացավ Գավառ քաղաքում

Նովոռոսիյսկ քաղաքի «Ախթամար» պարային համույթի ելույթը ջերմ ընդունելության 
արժանացավ Գավառ քաղաքում

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հովանու ներքո Գավառ քաղաք էին այցելել ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի «Լույս» Հայկական համայնքի ներկայացուցիչներ եւ «Ախթամար» պարային խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը, հյուրերը եղան Հայրավանքի եկեղեցում, ծանոթացան եկեղեցու պատմությանը, շրջեցին տարածքի հնավայրերում ու Սեւանա լճի ափին, այնուհետեւ այցելեցին Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, որտեղ նրանց ներկայացվեց Գավառի պատմությունն ու քաղաքի բնակչության կենցաղը:

Այնուհետ Գավառի արվեստի դպրոցում հանդես եկավ «Ախթամար» պարային խումբը: Հանդիսատեսները բուռն ու երկարատեւ ծափահարություններով ուղեկցեցին պարային խմբի ելույթները: Նովոռոսիյսկի Հայկական համայնքի կրթական պատասխանատու Աննա Պողոսյանը, խմբի ղեկավար Տոմաս Գյուրջիյանը եւ պարուսույց Վիկտորյա Գյուրջիյանը շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանի աշխատակիցներին, արվեստի դպրոցի տնօրինությանն ու հանդիսատեսներին՝ ջերմ ու հյուրընկալ ընդունելության համար:

« 2008 թվականից Գավառը եւ Նովոռոսիյսկը հանդիսանում են եղբայր քաղաքներ, եւ բարեկամության շրջանակներում հաճախ են կազմակերպվում փոխադարձ այցելություններ: Համագործակցությունը խորանում է ոչ միայն մշակութային, այլ նաեւ կրթական ու ձեռնարկատիրական ուղղություններում, որտեղ արդեն մշակման փուլում են գտնվում հեռանկարային մի շարք ծրագրեր: Գավառի հանդիսատեսները պարզապես տպավորված էին մեր հյուրերի բարձրարվեստ կատարումներով, իսկ մեր հյուրերը՝ հայրենիք կատարած այցով, սրտաբաց հյուրընկալությամբ ու կենդանի, ջերմ բարեկամության հաստատմամբ»,-նշեց Ալվարդ Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am