Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ արիները նշում են Վարդավառը

Հայ արիները նշում են Վարդավառը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիները հուլիսի 14-ին եւ 15-ին նշում են Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից:

Նախորդ տարի հայ արիները Վարդավառը նշեցին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, Արաքս գետի ափին: Նախորդ տարվա բոլոր 5 խմբերը այս տարի Վարդավառը նշում են Սեւանի ափին՝ մեկտեղ:

«Հուլիսի 14-ին առավոտյան ժամը 5:00-ին սրբազան գաղտնածես արվեց: Ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները նավակով լճի խորքերը գնացին՝ դաղձի եւ ուրցի թրմաջուրը ջրերում շաղ տալու համար: Քրմերից մեկը, վիճակահանության սկզբունքով այս օրը պետք է ձուկ որսա՝ ծեսի մասնակիցներին կերակրելու համար: Բայց դա պետք է անի «մերկ ձեռքերով»: Ձուկը  կեփվի նռան օշարակում:

Քրմերն այս օրը ստանձնում են նաեւ մատռվակի պարտականությունը մինչեւ ուշ երեկո: Գիշերը կհնչեն Աստղիկ Աստվածուհուն ձոնված խաղիկները:

Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին արդեն կսկվի բուն վարդավառյան տոնը: Առավոտյան դարձյալ ժամը 5-ին ծես կարվի, բայց այս անգամ ծեսին մասնակից կլինեն ոչ միայն քրմերը: Վարդավառյան ծեսի մեկնարկը քրմերի հետ միասին կտա Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ կսկսվի փառաբանման ծեսը: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Փառաբանման ծեսին կհետեւի ջրախաղը:

Երեկոյան, հովն ընկնելուն պես, կսկսվի ծիսական ուտեստների համտեսումը: Հատապտուղներից պատրաստված օշարակն  ու փոխնդալյուրից պատրաստված անուշեղենն արդեն ավանդույթ են դարձել վարդավառյան սեղաններին: Նրանք, ովքեր քաղցրի սիրահար չեն, կվայելեն Մշո թանապուր՝ հորթի մսով, սոխով ու նեխուրով»,- ասված է Հայ Արիական Միաբանության տարածած հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am