Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Fly United-ի հիմնադիրների հետ

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Fly United-ի հիմնադիրների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է  ունեցել չեխական  Fly United ընկերության հիմնադիրներ Յան Ստիլեցի և Եվա Ստիլցովայի հետ։

Ընկերությունը ծառայություններ է մատուցում զբոսաշրջության ոլորտում, համատեղելով պետական և մասնավոր ընկերությունների, անհատների հետ աշխատանքը բիզնեսի և հանգստի ոլորտներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Յան Ստիլեցը ներկայացրել է շուրջ 25-ամյա ընկերության փորձը, հայտնել այդ փորձառությամբ հայաստանյան մասնագետների հետ կիսվելու պատրաստակամությունը, նաև տեղեկացրել, որ երկրորդ անգամ այցելելով Հայաստան՝ արդեն մտադրություն ունեն բացելու Fly United-ի գրասենյակ։

Նախարարը ողջունել է Հայաստանի նկատմամբ չեխ գործարարների հետաքրքրությունը, ներկայացրել գործարար ոլորտին և ներդրումային ծրագրերին առնչվող կառավարության քաղաքականությունը, կարևորել նաև ավիացիայի բնագավառում ընկերության ունեցած փորձի փոխանակման հնարավորությունը։

Նախարարի հետ հանդիպումից հետո առավել մանրամասն ոլորտային հարցերը քննարկվել են Զբոսաշրջության կոմիտեի և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչների հետ։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am