Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը ամառային զորակոչին ստացել է 80 դիմում-բողոք

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը ամառային 
զորակոչին ստացել է 80 դիմում-բողոք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ամառային զորակոչի ընթացքում այս պահի դրությամբ ստացվել է 80 դիմում-բողոք, որոնց մեծ մասը նորակոչիկների առողջական խնդիրների հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ խորհուրդը ներկայացրել է շուրջ 40 միջնորդագիր: «Խորհրդի նիստերից մեկի ժամանակ անդրադարձ է կատարվել հալյուցինացիաներ ունեցող մի տղայի բանակ  զորակոչվելու հարցին: Մենք միջնորդագիր ենք ներկայացրել, որ անդրադարձ կատարվի զինծառայությանը նրա պիտանելիության հարցին»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց, որ մի զորակոչիկի էլ ծառայության համար ոչ պիտանի էին ճանաչել հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով, սակայն վերջինս եկել և պնդում էր, որ հոգեպես առողջ է:

 ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահն ընդգծեց, որ  կատարվում են ուսումնասիրություններ՝ կապված պաշտոնյաների զավակների չծառայելու հետ: «Ուսումնասիրվելու են նաև նախկինում տրված բոլոր տարեկետումները: Արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց բանախոսը:

Նա շեշտեց, որ «1000 դրամների հիմնադրամ»-ը գործում և շարունակելու է գործել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am