Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դավիթ Գևորգյանը ԱԶԲ-ի հետ հանդիպմանը  կարևորել է բնական աղետների  կանխարգելմանն ուղղված  նոր քաղաքականության մշակումը

Դավիթ Գևորգյանը ԱԶԲ-ի հետ հանդիպմանը  կարևորել է բնական աղետների  
կանխարգելմանն ուղղված  նոր քաղաքականության մշակումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը հուլիսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ)  Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գրասենյակի ֆինանսների, առևտրի և հանրային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Պետեր Մարոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը կողմերը  քննարկել  են   ԱԶԲ-ի կողմից առաջարկվող բնական աղետներից   ապահովագրության  վարկային ծրագիրը Հայաստանում ներդնելու հնարավորությունը: Ծրագիրն իր մեջ ներառում է մի շարք բաղադրիչներ` ներառյալ բնական աղետների  կանխարգելման քաղաքականության մշակումը, ենթակառուցվածքների բարելավումը, ռիսկերի կառավարումը:

Փոխնախարար  Դ. Գևորգյանը  նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնական աղետների  կանխարգելմանն ուղղված  նոր քաղաքականության մշակման և այս ոլորտում ապահովագրության  առաջավոր փորձի ներդրմամբ:

Իր հերթին ԱԶԲ ներկայացուցիչը հույս է  հայտնել, որ հանդիպումը սկիզբ կդառնա այս ոլորտում հետագա  փոխգործակցության ձևավորման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am