Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին  այցելել է 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:

Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

Տարեսկզբից Երևանի Զվարթնոց օդանավակայանում շուրջօրյա ցուցադրվում է  «Ղարաբաղ թաքնված գանձ» 1.20-րոպեանոց տեսահոլովակը:

Արցախը ներկայացվել է Մոսկվայում, Երևանում և Մադրիդում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսներին:
Ապրիլ ամսին Արցախ են այցելել երկու բլոգեր՝ Իգոր Կորոլյովն ու Կարեն Արզումանյանը, որոնք Արցախում ստացած իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերում:

Հունիսի 22-ին կայացավ տուրիզմի վարչության նոր արդիականացված կայքէջի  շնորհանդեսը:
Instagram-ում բացվել է artsakh.travel-ի էջ, որը արդեն ունի 863 հետևորդ: Ավելացել է նաև karabakh.travel-ի facebook-յան էջի հետևորդների թիվը՝ հասնելով 10661-ի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am