Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ 
պաշտոնյաների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում հանդիպել է Քարնեգի Եվրոպա կենտրոնի փորձագետների և ԵՄ պաշտոնյաների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Վարչապետը ներկայացրեց Հայաստանի ժողովրդավարական զարգացման իր տեսլականը, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների բնույթն ու ծագումնաբանությունը, պատասխանեց ներկաների հարցերին՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ»,-նշել է Արման Եղոյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը  աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Ծրագրով նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:  Բրյուսելյան այցի ընթացքում  վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am