Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղրիմի միացումն առիթ չԷ Ռուսաստանի մեկուսացման համար. Ստոլտենբերգ

Ղրիմի միացումն առիթ չԷ Ռուսաստանի մեկուսացման համար. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի միացումը եւ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այս մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով NATO Engage փորձագիտական համաժողովում՝ ռազմա-քաղաքական դաշինքի գագաթնաժողվի բացումից առաջ:

«Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան, մենք չենք ընդունում (ռուսական) քարոզչությունը, գործողությունները կիբեռտարածությունում, միջամտությունն ընտրություններին, մենք տեսնում ենք Սոլսբերիի միջադեպը: Բայց ես դրանք փաստարկներ չեմ համարում Ռուսաստաանի մեկուսացման համար: Ես համոզված եմ, որ հատկապես այն պայմաններում, երբ լարվածությունը մեծ Է, մեզ անհրաժեշտ Է երկխոսություն Ռուսասանի հետ»,- ասել Է նա:

«Ռուսաստանը մեր հարեւանն Է, Ռուսաստանը ոչ մի տեղ չի անհետանա, եւ մեզ պետք Է երկխոսություն Ռուսաստանի հետ»,- հավելել Է Ստոլտենբերգը: Ավելի վաղ գլխավոր քարտուղարը բազմիցս նշել Է, որ նույնիսկ եթե Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում բարելավում չլինի, ապա Մոսկվայի հետ շփումն անհրաժեշտ Է՝ հարաբերությունների անվերահսկելի Էսկալացիտա թույլ չտալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am