Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանում ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձինք գտնվում են հետախուզման մեջ

Ադրբեջանում ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձինք գտնվում են 
հետախուզման մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում  հուլիսի 10-ի երեկոյան տեղի ունեցած ցույցի ժամանակ երկու ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանց դեռևս չի հաջողվել ձերբակալել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ադրբեջանի դատախազությունը և ներքին գործերի նախարարությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որի համաձայն՝ սպանություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է, սակայն նրանք դեռևս գտնվում են փախուստի մեջ:

Ոստիկանների սպանության մեջ կասկածվում են նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am