Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մադիսոնի արվարձանում պայթյուն Է որոտացել. AP

Մադիսոնի արվարձանում պայթյուն Է որոտացել. AP

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթյուն Է որոտացել Մադիսոնի արվարձանում (Վիսկոնսինի նահանգ), կան տուժածներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին: Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ շինարարը վնասել Է գազատարը, տուժել են երկու հրշեջ եւ ոստիկանության աշխատակիցը:

Մի քանի մարդ հոսպիտալացվել Է, զոհվածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Պատահարի վայրում հրդեհ Է սկսվել:

Միջադեպը տեղի Է ունեցել բարի շենքում: Ոստիկանությունը եւ հրշեջ պահպանության աշխատակիցները պատահարի վայր են կանչվել գազի արահոսի մասին տվյալներ ստանալուց հետո: Պայթյունի վայրում հրդեհ Է բռնկել: Բոլոր երեք տուժածները հոսպիտալացվել են: Չի բացառվում, որ վնասվածքներ կարող Էին ստանալ նաեւ այլ մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am