Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լարիսա Ալավերդյանը Նախիջևանի ուղղությամբ ակտիվությունը Ադրբեջանի հերթական խորամանկ քայլն է համարում

Լարիսա Ալավերդյանը Նախիջևանի ուղղությամբ ակտիվությունը Ադրբեջանի հերթական 
խորամանկ քայլն է համարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին դիտավորյալ ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում և հետո միջազգային հանրությանն իրավիճակը ներկայացնել իր տեսանկյունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալավերդյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանին ներքաշել Նախիջևանի ուղղությամբ գործողություններում: Հակառակորդն ակտիվացել է այդ ուղղությամբ՝շատ լավ իմանալով, որ Հայաստանը պետք է արձագանքի դրան: Եվ Ադրբեջանը, դա միացնելով Արցախյան հարցին, կներկայացնի, թե իբր Հայաստանը ոչ միայն Արցախի կողմից հավակնություններ ունի «Ադրբեջանի տարածքների» նկատմամբ, այլ նաև Նախիջևանի»,-ասաց Ալավերդյանն ու հավելեց՝ նման խոսակցություններ արդեն պտտվում են Ադրբեջանում:

Նրա կարծիքով, Արցախի վերաբերյալ ՀՀ վարչապետի կտրուկ հայտարարությունից հետո Ադրբեջանն ակտիվություն ցուցաբերեց Նախիջևանի ուղղությամբ: Այդ կերպ փորձում է Հայաստանին ուղղակիորեն ներքաշել Ադրբեջան-Հայաստան բախման մեջ: Ալավերդյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը  հերթական խառնակչությունն է անում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]