Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

«Բանանց»-ի ֆուտբոլիստ Պելտիերը մեծ ակնկալիքներ ունի Եվրոպայի լիգայի առաջին խաղից  


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի ֆուտբոլիստ Լեսթեր Պելտիերի կածիքով, թիմը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլին:

«Մենք հիմա թիմային լավ ոգի ունենք: Պատրաստ ենք վաղվա խաղին: Ներկայացնելով «Բանանց»-ը՝ մենք միաժամանակ ներկայացնում եք նաև Հայաստանը: Կարծում եմ, Եվրոպայի լիգայում մենք մեծ հնարավորություն ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆուտբոլիստը:

Խոսելով իր մարզավիճակի մասին` Պելտիերը փաստեց, որ լավ վիճակում է և պատրաստ է «Սարաևո»-ի դեմ խաղին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին փուլում «Բանանց»-ը Երևանում կմրցի Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Սարաևո»-ի հետ: Հանդիպումը կկայանա «Բանանց»-ի մարզադաշտում հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին: Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին Սարաևոյում:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ