Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Օբամեյանգը ցանկանում է ունենալ Մխիթարյանի MickiToy խաղալիքից


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է ունենալ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` MickiToy  խաղալիքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օբամեյանգը Instagram-ի իր էջում տեղանյութ հրապարակել Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրխ Մխիթարյանի մասնակցությամբ, որտեղ հարցնում է, թե որտեղ է իր MickiToy խաղալիքը:

Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: Մխիթարյանի խաղալիքը վաճառվում է 11.800 դրամով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ