Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշոտ Հակոբյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

Աշոտ Հակոբյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն աշխատանքային այցով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերությունում էր:

Գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանը նախարարին ներկայացրեց ընկերության` վերջին մեկուկես տարվա ֆինանսական հաշվետվությունը։ Մանրամասն հարցուպատասխանի ընթացքում ճշգրտվեցին ընկերության գործունեության արդյունավետությանն առնչվող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀՌՑ տնօրենը հայտնեց, որ այս տարվա հինգ ամիսների կտրվածքով ընկերությունը 80 միլիոն շահույթ է ապահովել, այն էլ՝ տնտեսումների հաշվին։

Ալոյանը նշեց, որ ընկերության ֆինանսական վիճակը բարելավվել է, ինչը պայմանավորված է եղել աշխատակիցների օբյեկտիվ կրճատմամբ: Եթե անալոգային հեռարձակման ժամանակ պահանջվում էր մեծ անձնակազմ, ապա թվային հեռարձակման անցնելուց հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկա:

Այժմ շեշտը դրվում է մարդկանց բացառապես մասնագիտական որակների վրա, ովքեր ավելի քիչ քանակով ապահովում են ավելի մեծ արդյունքներ:

Անալոգայինից թվայինի անցման արդյունքում հեռարձակողների ֆինանսական բեռը նվազել է:

Նախարարը հատուկ ուշադրություն դարձրեց և հանձնարարեց իրականացնել համակարգի թեստավորում (վարժեցում)` հնարավոր խափանումները բացառելու նպատակով: Գագիկ Ալոյանը ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք միտված են խափանումները բացառելուն և հավաստիացրեց, որ այդ փորձարկման արդյունքները շուտով կներկայացվեն նախարարին:

Նախարար Աշոտ Հակոբյանը շեշտեց հայտարարվող մրցույթների թափանցիկության հարցը` առաջարկելով ձեռնարկել միջոցներ` ապահովելու հայտարարված բաց մրցույթին շահագրգիռ կազմակերպությունների մասնակցության թափանցիկությունը:

Գագիկ Ալոյանը նաև նշեց, որ այս տարվա ընթացքում հեռուստաընկերությունները, բացառությամբ մեկ-երկուսի, իրենց ֆինանսական պարտավորությունները պարտաճանաչ կատարում են։

Նախարարը հետաքրքրվեց ընկերության հետագա եկամտաբերությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերով, ինչն էլ իր հերթին կբերի պետության կողմից հատկացվող ֆինանսավորման կրճատման։

Գագիկ Ալոյանը նշեց, որ նախատեսում են տեխնոլոգիական նորամուծություններ, գուցե և որոշակի զբոսաշրջային ծրագրեր իրագործեն։

ՀՀՌՑ տնօրենը նաև հայտնեց, որ հիմա մրցույթ է հայտարարված Երևանի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները կատարելու համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am