Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նեյմա՞ր, թե Ազար կամ Բելգիա-Բրազիլիա խաղից առաջ  

Նեյմա՞ր, թե Ազար կամ Բելգիա-Բրազիլիա խաղից առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունում այսօր կկայանա քառորդ եզրափակիչի ամենամեծ հետաքրքրությունն առաջացրած Բելգիա-Բրազիլիա խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բրազիլիայի ազգային թիմը 1994 թվականի աշխարհի առաջնությունից ի վեր միշտ հասել է մինչև քառորդ եզրափակիչ: «Սելեսաոն» և Բելգիայի ազգային թիմը մինչ այս հանդիպել են 4 անգամ` 1 պաշտոնական, 3 ընկերական խաղերի շրջանակներում: Երկու թիմերի առաջին հանդիպումը կայացել է 55 տարի առաջ, ավելի շատ հաղթել են աշխարհի 5-ակի չեմպիոնները:

Բելգիան ընթացիկ աշխարհի առաջնությունում ամենաարդյունավետ թիմն է, 4 հանդիպմաններում բելգիացիները խփել են 12 գնդակ, որոնցից 11-ը խփվել է խաղի ընթացքում, իսկ մեկը` 11-մետրանոց հարվածով:

Երկու թիմերի մի շարք ֆուտբոլիստներ անցած մրցաշրջանում հանդես են եկել նույն ակումբում, նրանցից են Կոուտինյոն, Պաուլինյոն, Վերմալեն և այլք:

Հանդիպումը կկայանա Կազանի քաղաքի 45 379 ֆուտբոլասեր տեղավորող մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:

 Մունդիալի մասին այլ նյութեր՝ այստեղ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am