Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չինաստանն ԱՄՆ-ից ապրանքների համար մաքսեր կսահմանի հուլիսի 6-ի կեսգիշերին. Reuters

Չինաստանն ԱՄՆ-ից ապրանքների համար մաքսեր կսահմանի հուլիսի 6-ի կեսգիշերին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ԱՄՆ-ից ապրանքների համար 34 միլիարդ դոլար գումարի առեւտրական մաքսեր կսահմանի սկսած Պեկինի ժամանակով հուլիսի 6-ի կեսգիշերից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հունիսին Bloomberg գործակալությունը հաղորդել Է հուլիսի 6-ին ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների, ավտոմոբիլների եւ ծովամթերքի համար 34 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանելու՝ ՉԺՀ-ի մտադրության մասին: Ըստ որում նշվել Է, որ այդ երկրից այլ կատեգորիայի ապրանքների համար մաքսերի սահմանման ժամկետը հայտնի կլինի ավելի ուշ: Ընդամենը պլանավորում Է սահմանել 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր ամերիկյան ապրանքների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am