Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ը խնայատուփ չԷ ամբողջ աշխարհի համար

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ը խնայատուփ չԷ ամբողջ աշխարհի համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարի, որ ԱՄՆ-ն այլեւս խնայատուփ չի լինի ամբողջ աշխարհի համար: Հուլիսի 3-ին լրագրողների առջեւ այս խոսքով հանդես Է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահը պատրաստվում Է այդ հանդիպումների ժամանակ հետեւել այն դիրքորոշմանը, որը ենթադրում Է ամերիկացիների պաշտպանություն, մեր գործընկերների եւ դաշնակիցների աջակցություն: Բայց, ինչպես նա բազմիցս ասել Է, նախկինում Ամերիկան շատ հաճախ խնայատուփ Էր համարվում ամբողջ աշխարհի համար: Եվ դա անհրաժեշտ Է դադարեցնել»,- պատասխանել Է Սպիտակ տան ներկայացուցիչն այն հարցին, թե ԱՄՆ-ի ղեկավարն ինչի մասին կխոսի գագաթնաժողովում:

2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքի երկրների ղեկավարներն ընդունեցին հանձնառություններ 10 տարվա ընթացքում իրենց ռազմական ծախսերն ավելացնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսի նշագծից բարձր: Ներկայումս ՆԱՏՕ-ի սոսկ ութ անդամներ են պաշտպանության համար ծախսում ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելի: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում Է ՀՆԱ-ի մոտավորապես 3,58 տոկոսը, Գերմանիայինը՝ 1,2 տոկոսը: Թրամփը խոստացել Է այս հարցը բարձրացնել հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում, հաղորել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am