Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունը չափազանց թույլ հիմքերի վրա է  

Ադրբեջանի էներգետիկ անվտանգությունը չափազանց թույլ հիմքերի վրա է

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված  լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի  բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոսանքազրկման արդյունքում պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է 30 տարվա հնության մի տրանսֆորմատորից, որը գտնվում է Մինգեչաուրում:

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման պատճառով տրանսֆորմատորի խափանումը ցույց տվեց, որ նման արտակարգ իրավիճակի դեպքում Ադրբեջանը չունի էներգիայի մատակարարման այլընտրանքային համակարգ:

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն, ինչպես նաև երկրի մի շարք շրջաններ հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայտնվել էին խավարում. պատճառը լայնամասշտաբ հոսանքազրկումն էր:

Ավելի ուշ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ, որում ասվում էր, թե վթարի պատճառ է դարձել երկրում անոմալ շոգը, որ հանգեցրել է բնակչության կողմից էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, ինչը շարքից հանել է ՀԷԿ տրանսֆորմատորներից մեկը:

Առանց հոսանքի մնացած քաղաքների շարքում էին նաև Սումգայիթը, Շիրվանը, Գյանջան, Զաքաթալան և այլն:

Ժամեր անց միայն հոսանքազրկված քաղաքների, այդ թվում և Բաքվի որոշակի շրջանների էլեկտրականությունը վերականգնվել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am