ԵՄ-ն դեռեւս հաջողության չի հասել միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում. Տուսկ
17:58, 29 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դեռեւս հաջողության չի հասել միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու հարցում, քանի որ գագաթնաժողովի որոշումներն այժմ պետք Է իրագործվեն պրակտիկայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Առայժմ վաղ Է խոսել հաջողության հասնելու մասին: Մենք համաձայնության ենք հասել գագաթնաժողովում, բայց դա ամենադյուրին մասն Է: Մեզ դեռեւս բազմաթիվ ստորջրա խութեր են սպասում գագաթնաժողովի որոշումների իրականացման գործում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում