Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Կոնգրես օրինագիծ Է մտցվել Պուերտո Ռիկոյին նահանգի կարգավիճակով ԱՄՆ-ի կազմի մեջ ընդունելու մասին. NBC

Կոնգրես օրինագիծ Է մտցվել Պուերտո Ռիկոյին նահանգի կարգավիճակով ԱՄՆ-ի կազմի մեջ ընդունելու մասին. NBC

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 51-րդ նահանգ Է մտադիր դառնալ Պուերտո Ռիկոն, որի իշխանություններն ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ են մտցրել իրեն պետության կազմում ընդունելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա առաջին քայլն Է Պուերտո Ռիկոյի ապագաղութացման ճանապարհին: Ներկայացված օրինագիծը թույլ կտա լուրջ քննարկում սկսել կղզու վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու շուրջ»,-NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել Է Պուերտո Ռիկոյի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Գոնսալես Կոլոնը, որը օրինագիծ Է մտցրել ամերիկյան խորհրդարանի ստորին պալատ:

ԱՄՆ-ի կազմի մեջ Պուերտո Ռիկոյին ընդունելու նախաձեռնությունը ներկայում պաշտպանում են ընդամենը 14 կոնգրեսականներ՝ Դեմոկրատական կուսակցությունից եւ 20-ը՝ Հանրապետական կուսակցությունից՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ձայնի իրավունք ունեցող 435 անդամներից: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, առայժմ դա չափազանց քիչ Է, որպեսզի վստահությամբ խոսվի այդօրինակ որոշում ընդունելու հեռանկարների մասին:

Սակայն Կոնգրեսում հավանության արժանանալու դեպքում օրինագիծը թույլ կտա որոշել գործողությունների պլանը, որպեսզի 2021 թվականի հունվարին Պուերտո Ռիկոն դառնա ԱՄՆ-ի նոր նահանգը: 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից բռնակցված Պուերտո Ռիկոյի ներկայիս միջազգային-իրավական կարգավիճակը շատ հակասական Է: Այսպես, պուերտոռիկացիները պաշտոնապես համարվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ, բայց հարկեր չեն վճարում դաշնային գանձարան եւ իրավունք չունեն մասնակցել նախագահի ընտրություններին: Կղզում բարձրագույն օրենսդիր իշխանությունը պատկանում Է ԱՄՆ-ի Կոնգրեսին: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Պուերտո Ռիկոյի շահերը ներկայացնում Է կոմիսար-նահագահը, որը ձայնի իրավունք չունի:

Կղզում գործադիր իշխանությունը գտնվում Է նահանգապետի ձեռքում: Կղզին բավականին զգալի օգնություն Է ստանում Միացյալ Նահանգների դաշնային բյուջեից: 2012 թվականին Պուերտո Ռիկոյում անցկացվել Է հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը հանդես Է եկել ԱՄՆ-ի կազմի մեջ մտնելու օգտին: Սակայն, ինչպես ընդգծվում Է բանաձեւում, «Պուերտո Ռիկոյի եւ Միացյալ Նահանգների քաղաքական ներկայացուցիչները մինչ այժմ ձեռնամուխ չեն եղել ապագաղութացման գործընթացին»: 2017 թվականի հունիսին կղզում անցկացվեց եւս մեկ հանրաքվե, որտեղ հաղթեցին ԱՄՆ-ի կազմի մեջ արշիպելագի՝ որպես նոր նահանգի մտնելու կողմնակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]