Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ պետդեպը հորդորել է քաղաքացիներին նախազգուշանալ Թուրքիայում ահաբեկչության վտանգից

ԱՄՆ պետդեպը հորդորել է քաղաքացիներին նախազգուշանալ Թուրքիայում ահաբեկչության վտանգից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նոր նախազգուշացում է հրապարակել Թուրքիա այցելել ցանկացող ԱՄՆ քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պետդեպ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի որոշ հատվածներում մեծացել է ահաբեկչության վտանգը:

Մասնավորապես, ԱՄՆ-ից հորդորել են քաղաքացիներին չայցելել Թուրքիայի հարավ-արևմտյան, Սիրիայի հետ սահմանակից հատվածներ, որտեղ կա ահաբեկչության մեծ վտանգ: «Ահաբեկչական խմբավորումները մտադրված կերպով թիրախավորում են Արևմտյան երկրներից այցելող զբոսաշրջիկներին: Նրանք կարող են հարձակումներ իրականացնել զբոսաշրջային տեղանքների, տրանսպորտային հանգույցների, առևտրի կենտրոնների, ժամանցային վայրերի վրա»,- ասվում է պետդեպ հայտարարության մեջ՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակ հնարավորություններ ունի արտակարգ ծառայություններ մատուցել Թուրքիայի հարավ-արևելք ճամփորդող իր քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել իր աշխատակիցների՝ այդ շրջաններ այցելելու գործում:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պայմաններում անվտանգության ուժերը բերման են ենթարկել տասնյակ հազարավոր անհատների, այդ թվում և ԱՄՆ քաղաքացիների, ովքեր մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություններ ունենալու մեջ,  ինչը, ամերիկյան կողմի գնահատմամբ, շատ հաճախ քաղաքական շարժառիթների ունի:

Պետդեպարտամենտը հորդորել է Թուրքիա այցելել պատրաստվող քաղաքացիներին զգուշ լինել հայտնի զբոսաշրջային վայրերում գտնվելուց, խուսափել ցույցերին մասնակցելուց, հետևել տեղական մեդիային ու պետդեպ հրապարակումներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am