Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մարդկանց պետք է պատրաստենք փոփոխություններին. Վարչապետն անդրադարձավ դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետաձգմանը

Մարդկանց պետք է պատրաստենք փոփոխություններին. Վարչապետն անդրադարձավ 
դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետաձգմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման հետ կապված առաջիկայում քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և հանրության հետ՝ ներկայացնելով դրա նպատակները: Այդ մասին վարչապետն ասաց՝ անդրադառնալով դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը մինչև 2019-ի հուլիսի 1-ը հետաձգելու որոշմանը:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք ևս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին հիշում են նախորդ լուրերի թողարկումից ու ասում ո՞նց…. Այսինքն, այս հետաձգումների իմաստն այն է, որ մենք խնդիրներն ինքներս խորությամբ հասկանանք ու մարդկանց ներկայացնենք, պատրաստենք այդ փոփոխություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են: «Խնդիրն այն է՝ երբ կա գործիք և մարդը չգիտի այդ գործիքն ինչպես պետք է օգտագործի, այդ գործիքն իր դե՞մ է, թե՞ իր օգտին: Սա ընդամենը հանրային իրազեկման խնդիր է: Հետևաբար, եթե մոռանանք թեմայի մասին և կրկին հիշենք հաջորդ տարվա հունիսի 30-ին՝ նույն խնդրի առաջ ենք կանգնելու և նորից ասելու ենք եկեք մի տարի էլ հետաձգենք: Պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց չհամոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ իրենց և ոչ թե ընդդեմ իրենց»,- ընդգծեց վարչապետը:

Դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am