Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռուսական ռազմակայանի տանկիստները «տանկային կարուսել» են կիրառել Հայաստանի լեռներում

Ռուսական ռազմակայանի տանկիստները «տանկային կարուսել» են կիրառել Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալագյազ» զորափորձարանում ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի նոր ժամանած զինծառայողները Տ-72Բ տանկերով հրաձգության են ձեռնամուխ եղել՝ «տանկային կարուսել» հատուկ մարտավարական մեթոդիկայի օգտագործմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորափորձարանում տանկիստները հրաձգություն են իրականացնում պայմանական հակառակորդի ծանր տեխնիկան նմանակող թիրախների վրա դինամիկորեն փոխվող տակտիկական եւ թիրախային իրավիճակում: Վարժության պայմանների համաձայն, առաջին անձնակազմը տեղից անընդմեջ կրակ Է բացում տանկից, երկրորդ եւ երրորդ անձնակազմերը համալրում են մարտական կոմպլեկտը:

Փոխարինելով մեկը մյուսին՝ տանկային անձնակազմերն անընդմեջ հրաձգություն են իրականացնում մինչեւ պայմանական հակառակորդի բոլոր թիրախների լիակատար ոչնչացումը: Նոր ձեւավորված տանկային անձնակազմերի պարապմունքներում գործի են դրված հարյուրից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am