Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը եւ ՌԴ ԱԳ փոխնախարարը քննարկել են ԼՂ 
հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հունիսի 26-ին Վիեննայում քննարկել են կազմակերպության ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քննարկվել Է ԵԱՀԿ ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում, նրա աշխատանքը Անդրկովկասի անվտանգության ու կայունության շուրջ ժնեւյան քննարկումների շրջանակներում: Նաեւ արծարծվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունների եւ ինստիտուտների՝ Ժողովրդական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի, ազգային փոքրամասնությունների գործերի գերագույն կոմիսարի եւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի աշխատանքի առանձին ասպեկտներ»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am