Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ես չեմ կարող անձնավորել, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

Ես չեմ կարող անձնավորել, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում. 
Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ միացմամբ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նա էլ է կողմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «հայտնվի ճաղերի հետևում»:

«Այս հարցերին բազմիցս պատասխանել եմ, որ ես չեմ կարող ձևակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց ես հստակ ձևակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել, պետք է հայտնվեն ճաղերի հետևում: Հարցով, թե ով պետք է հայտնվի, ով ոչ, պետք է զբաղվեն քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am