Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում 137 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք

Երևանում 137 մեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը Երևան տանող ճանապարհատվածներում և մայրաքաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 18-24-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում  Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 137 տրանսպորտային  միջոց, որից 2-ի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր հատուկ ազդանշանների ազդանշան արձակելու սարքավորում, 34-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 101 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Նույն ժամանակահատվածում 22 վարորդի նկատմամբ վարչական  իրավախախտման  վերաբերյալ արձնագրություն է կազմվել  հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 2 վարորդի նկատմամբ՝ երթևեության ընթացքում տրանսպորտային  միջոցից  տարբեր իրեր, առարկաներ նետելու համար:

Մարզերում հունիսի 18-24-ը ՃՈ Ճանապարհապարեկային ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանության  հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 տրանսպորտային միջոց, որոնցից 44 վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 4 վարորդ մեքենան վարել են ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով, 71-ի նկատմամբ վարչական իրավախախտման  վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 7-ի նկատմամբ երթևեության ընթացքում տրանսպորտային  միջոցից  տարբեր իրեր, առարկաներ նետելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am