Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայ-չինական տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված համաձայնագիր է կնքվել Պեկինում

 Հայ-չինական տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված համաձայնագիր է կնքվել 
Պեկինում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Միջազգային առևտրի խթանման խորհրդի Պեկինյան ենթախորհրդի նախագահ Լի Լուքսիան և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը Պեկինում կնքել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը խորացնելուն ուղղված համաձայնագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի մամուլի ծառայությունից, համաձայնագրով կողմերը մշտապես շփման մեջ կլինեն՝ միմյանց ներկայացնելով համագործակցության և հետագա ներդրումների համար առկա հնարավորություններն ու գործընկերներին:
Հայաստանից մեկնած պատվիրակությունը Չինաստանի Հարբինում քաղաքում մասնակցել է հունիսի 15-19-ը կայացած Հարբինի 29-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքին՝ ներկայանալով հայկական արտադրանքը չինական շուկայում։ Հայաստանի ապրանքատեսակները շատ մեծ պահանջարկ են վայլել և արդեն հաջորդ տարի Հայաստանն իր առանձնահատուկ տաղավարով, մեծ և ինքնատիպ ձևաչափով նորից մասնակցություն կունենա ցուցահանդեսին։
Ցուցահանդեսին ավանդաբար ներկայացված են լինում բոլոր ոլորտները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից, սարքավորումներից, ինժեներական առաջարկներից, հանքարդյունաբերությունից մինչև արդյունաբերություն և ծառայություններ։

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը՝ ի դեմս նախագահ Մարիամ Մանուկյանի, Չինաստանի Հեյլունցզյան նահանգի նահանգապետի, ինչպես նաև Հարբինի մի շարք այլ պաշտոնյա անձանց հետ բուռն և արդյունավետ հանդիպումների ու պաշտոնական ընթրիքների արդյունքում, ձեռք են բերել երկկողմ համագործակցության մի շարք պայմանավորվածություններ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am