Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

«Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում ՓԲԸ Ավան մասնաճյուղում ապրիլի 2-ին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Այս մասին «Արմենպրես»--ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունում ապրիլի 2-ին հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին:
Հունիսի 23-ին ժամը 22.30-ին ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին ինքնակամ ներկայացել է 1989 թ. ծնված Հայկ Ա.-ն և հայտնել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է ինքը:
Հայկ Ա.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am