Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան

Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահն այցելեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Անգլիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Գրեգ Քլարքը, որին ուղեկցում էր Միջազգային Հարաբերությունների բաժնի ղեկավար Ջեյն Բեյթմենը:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ոլորտներն ու ուղղությունները և ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, համաձայն որոնց երկու ֆեդերացիաների իրավաբանական ծառայությունները նախագահների ստորագրությանը կներկայացնեն գլոբալ գործընկերության և համագործակցության պայմանագրի նախագիծը: Իսկ մինչ այդ՝ ՀՖՖ  տեխնիկական տնօրենն անգլիական ֆուտբոլի մարզչական լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով կհյուրընկալվի իր գործընկերոջ կողմից և նրանք իրենց հերթին ևս կքննարկեն տեխնիկական և մարզչական կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հյուրերն այցելեցին նաև ՀՖՖ Տեխնիկական կենտրոն` Ֆուտբոլի ակադեմիա և շատ բարձր գնահատեցին ինչպես ենթակառուցվածքներն, այնպես էլ տարվող աշխատանքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am