Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավիթ Անանյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Դավիթ Անանյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Միգարա դե Սիլվայի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀԲ ներկայացուցիչը շնորհավորել է Դավիթ Անանյանին` ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնը ստանձնելու առթիվ` ակնկալելով արդյունավետ համագործակցություն:

Ընդգծելով փոխգործակցության կարևորությունը՝ կողմերը դիտարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Քննարկվել է նաև ՀՀ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ հետագայում նույնպես պահպանելով կառուցողական և գործնական մոտեցումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am