Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրենը՝ զինվորներին չհասած արկղի մասին

Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրենը՝ 
զինվորներին չհասած արկղի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկության ժամանակ ի թիվս Հայոց բանակին ուղղված օգնությունների, նկատվեց նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սոցիալական ծառայության արկղը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը «Արմենպրես»-ին ներկայացրել է կատարվածի վերաբերյալ իրենց մեկնաբանությունը:

«2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակտիվ կերպով նախաձեռնել է պարենային, իրային և դրամական օգնության հավաքագրումն ու տրամադրումը Հայոց Բանակին՝ ամենատարբեր ձևաչափերով: Արցախի ֆինանսների նախարարությանն ուղղված 1 միլիոն ԱՄՆ դոլարից, զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին տրամադրած օգնության գումարներից բացի, Մայր Աթոռը աշխարհասփյուռ և հայաստանյան թեմերի միջոցով ևս հսկայական միջոցներ և պարագաներ է հավաքագրել զինված ուժերի  համար: Միայն հայորդյաց տների սաների միջոցով կազմակերպված օգնության շրջանակներում 40 տոննայից ավել պարենային մթերք, հագուստ և հիգիենիկ պարագաներ է ուղարկվել զինվորներին: Օրեր առաջ, երբ հեռուստատեսությամբ հեռարձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության վերաբերյալ տեսանյութը, ցավով նկատեցինք, որ ի թիվս այլ օգնությունների, պահեստում էր մնացել նաև Մայր Աթոռի օգնության արկղերից մեկը, և որ ամենացավալին է, այնտեղ էին նաև երեխաների՝ զինվորներին հասցեագրված նամակները։  Հավաքագրված օգնության որոշ բաժին զինվորներին պիտի փոխանցվեր նաև Էջմիածնի քաղաքապետարանի կազմած ջոկատի միջոցով: Խորապես ցավում ենք այս ամենի համար»,-ասաց հոգևորականը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]