Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա  

Արգենտինայի մարզիչը հեռացման դեպքում 20 միլիոն դոլար կստանա

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին 20 միլիոն դոլար կստանա, եթե նրան հեռացնեն աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tyc Sport-ը: Խորխե Սամպաոլին ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2017 թվականին և 58-ամյա մասնագետի պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «ալբիսելեստենները» խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխել Խորխե Սամպաոլիին: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստները «ապստամբել են» մարզչի դեմ: Նրանք չեն ուզում, որ Սամպաոլին գլխավորի թիմը: Նրանք ուզում են, որ մարզչին փոխարինի նրա օգնականը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը 0:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց խորվաթներից:

 Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանին, որն իր տեղն ապահովել է փլեյ-օֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am