Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Tesla-ն կփակի գործարարության մի մասը

Tesla-ն կփակի գործարարության մի մասը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլոն Մասքի Tesla ընկերությունը մասնակիորեն կդադարեցնի արեւային պանելների արտադրության եւ տեղակայման գործարարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթղթեր, ինչպես նաեւ իրադրությանը ծանոթ աղբյուրներ:

Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Էլեկտրամոբիլներ արտադրողն ԱՄՆ-ի ինը նահանգներում կփակի իր ստորաբաժանումների ավելի քան մեկ տասնյակ մասնաճյուղեր, որոնք մասնագիտացած են արեգակնային Էներգիայի պանելների բնագավառում: Այժմ SolarCity-ն՝ Tesla-ի դուստր ընկերությունը, շուրջ 60 մասնաճյուղ ունի:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Tesla-ում տեղի կունենան զանգվածային արձակումներ՝ ծախսերը կրճատելու, բայց ըստ որում շահութաբերությունը պահպանելու նպատակով: Reuters-ի տվյալներով՝ այս որոշումը վերաբերել Է այդ թվում նաեւ SolarCity-ին, որը Tesla-ն ձեռք Է բերել 2016 թվականին 2,6 մլրդ դոլարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am