Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նախարարն առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի երկու տարբերակ է առաջարկում

Նախարարն առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի երկու 
տարբերակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն ի վերջո պետք է քայլ առ քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն իր ֆեյսբուքյան էջում դա անելու համար հանրությանը երկու տարբերակ է առաջարկել:

Մոդելին անցնելու համար նախարարը որպես առաջին տարբերակ հնարավոր է համարել մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով (Public Insurance Fund), երկրորդը՝ մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով, որոնց պետությունը պետք է խիստ վերահսկի։

Նախարարը դիմել է հանրությանը  կարծիք հայտնել  իր ֆեյսբուքյան էջում ներկայացված ընտրության միջոցով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am