Նախարարն առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելի երկու տարբերակ է առաջարկում

Armenpress 19:28, 21 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն ի վերջո պետք է քայլ առ քայլ անցնի առողջապահության ֆինանսավորման ապահովագրական մոդելին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն իր ֆեյսբուքյան էջում դա անելու համար հանրությանը երկու տարբերակ է առաջարկել:

Մոդելին անցնելու համար նախարարը որպես առաջին տարբերակ հնարավոր է համարել մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամի միջոցով (Public Insurance Fund), երկրորդը՝ մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով, որոնց պետությունը պետք է խիստ վերահսկի։ Նախարարը դիմել է հանրությանը  կարծիք հայտնել  իր ֆեյսբուքյան էջում ներկայացված ընտրության միջոցով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am