Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սուրեն Պապիկյանը ընդունել է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին

Սուրեն Պապիկյանը  ընդունել է  «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային 
Կովկասում»  ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպությանը ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և փաստել, որ համատեղ իրականացված ծրագրերով հնարավոր է դարձել հաղթահարել ոլորտի առջև ծառացած մի շարք կնճռոտ խնդիրներ։   

Քաթրին Շեֆերը շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում նախարարության հետ երկար տարիների սերտ և արդյունավետ համագործակցությունը։ Քաթրին Շեֆերը վերահաստատել է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու Գերմանիայի կառավարության հանձնառությունը և ավելացրել, որ պատրաստ են նոր իրողությունների պայմաններում նույն ոգով շարունակել տեղերում հաշվետվողականության և ժողովրդավարության բարձրացմանն ուղղված իրենց աշխատանքը։ 

Իր հերթին Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության համար առանցքային է համարվում տեղական ինքնակառավարման մարմիններում ինքնուրույնության ու  ժողովրդավարության  բաղադրիչի հզորացումը, և այդ ճանապարհին նոր կառավարությունը պատրաստակամ ու վճռական է կազմակերպության հետ շարունակական համագործակցության հենքի վրա պատասխանել  առկա մարտահրավերներին։ 

 

    

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am