Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուսական ռազմակայանի երիտասարդ հրետանավորները հրաձգության հմտություններ կյուրացնեն Հայաստանի լեռներում

Ռուսական ռազմակայանի երիտասարդ հրետանավորները հրաձգության հմտություններ կյուրացնեն Հայաստանի լեռներում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել Է Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանման՝ նոր ժամանած զինծառայողների պատրաստումն ուսուցման նոր մեթոդիկայով, որը մշակվել Է արդի զինված հակամարտություններում հրետանու կիրառման փորձի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մեկ ամսում հրետանավորները կյուրացնեն հրաձգության ունակությունները եւ կկատարեն «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցները, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Պոդնոս» ականանետներն ու «Կոնկուրս» հրթիռային հակատանկային համալիրները երթայինից մարտական դիրքի բերելու նորմատիվները:

Ուսուցման ամառային շրջանում զորամիավորման հրետանավորները կյուրացնեն կրակային ուսումնամարտական առաջադրանքների կատարման նոր ձեւերն ու միջոցներն «Էքստրեմալ» շոգ կլիմայով բարձրլեռնային տեղանքի պայմաններում, որոնք ազդում են հրանոթներով հրաձգության ձգաբանական բնութագրերի վրա: Միավորման երիտասարդ հրետանավորների ուսուցմանը մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ եւ գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am